Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Իմ քայլը» խմբակցությունում խառն են

«Իմ քայլը» խմբակցությունում խառն են
03.09.2019 | 21:49

Մեկ բառով ասած՝ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունում խառն են: Նոր-նոր գումարված Ազգային ժողովի մեծամասնության ներկայացուցիչներն այս կամ այն հարցի շուրջ ոչ միայն տարբերվող, այլ նույնիսկ հակասող կարծիք ունեն: Հարցերը առօրեական կամ կենցաղային չեն, որ բացատրվի «ճաշակին ընկեր չկա» հայտնի տողերով: Դրանք քաղաքական ու երկրի համար առաջնային նշանակության են:


Համացանցի օգտատերերն այսօր ակտիվորեն քննարկում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մամուլի ասուլիսը լքելու, նրա կողմից Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հասցեին մեղադրական հայտարարություններ անելու ու նախարարի՝ զինհաշմանդամների համար կառուցված կենտրոնի մասին արված սկանդալային հայտարարության թեմաները:


Թե ով ում ինչու է մեղադրում, դա քննարկման այլ հարց է, ուշագրավ է սակայն, որ «Իմ քայլը» խմբակցությունում պատգամավորները ոչ թե թիմային տեսակետ են հայտնում, այլ առաջնորդվում են՝ ըստ իրեն շրջապատի ու ծանոթությունների շահերի: Խմբակցությունում, կարծես, չգիտեն՝ ինչ ասել է գործընկերային համերաշխություն. ով ինչ ասես ու ինչպես ասես Facebook-յան գրառում է ձոնում իր իսկ թիմակցին:


Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի համար, օրինակ, Մուրադյանը «նոր» Հայաստանի լավագույն նշանակումն է՝ չնայած որոշ խորհրդարանականների այն համոզմանը, թե Արսեն Թորոսյանը նման չունեցող պետծառայող է:
Պատգամավորներից եթե ամեն մեկն առաջնորդվելու է ըստ իր շրջապատի ու ծանոթության, ապա այս դեպքում ճիշտ լուծումը կլինի ցրել «Իմ քայլը» խմբակցությունն ու թողնել, որ յուրաքնաչյուրն իր ու իր շրջապատի շահը սպասարկի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ